Blog

Անգլերենի ուսուցում ՀԱՀ -ում

Հաշվի առնելով երիտասարդ սերնդի աճող հետաքրքրությունը անգլերենի նկատմամբ` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Կիրառական Լեզվաբանության Հետազոտական Կենտրոնը առաջարկում է հաղորդակցական ուսանողակենտրոն դասընթացներ երեխաների և պատանիների համար: Այս դասընթացները երիտասարդ ուսանողների համար կստեղծեն ուսումնառության բացառիկ հնարավորություններ և կնպաստեն անգլերենի զարգացմանը Հայսատանում:

Մեր ծրագիրը

  • Ուսուցման 4 քառորդ` աշուն, ձմեռ, ամառ, գարուն  2018-19:
  • Ամառային դասընթացի տևողությունը 7 շաբաթ է, շաբաթը 3 օր` մեկական ժամ: 
  • Սովորողներին համապատասխան մակարդակում ընդգրկելու նպատակով անց է կացվում քննություն:
  •  Յուրաքանչյուր մակարդակիավարտին ՀԱՀ -ի Կիրառական Լեզվաբանության Հետազոտական Կենտրոնի կողմից տրվում է հաճախման վկայական:
  • Դասընթացի վճարը կազմում է 25000 (23000` նույն ընտանիքից երկրորդ երեխայի համար) դրամ, որը ներառում է բոլոր նյութերն ու անհրաժեշտ պարագաները` բացառությամբ գրքերի:
  • Ամառային դասընթացը սկսվում է հունիսի 11ին:
  • Դասընթացին ընդգրկվելու համար գրանցման սկիզբը մայիսի  21-ն է:
  • Գրանցման թերթիկները կարող եք վերցնել 117W (նոր մասնաշենք) սենյակից, լրացնել, վճարել և  վերադարձնել այն 117W սենյակ 10:30-18:30 ընկած ժամանակահատվածում (ընդմիջում ՝ 13:00-14:00
  • Գրանցման վերջնաժամկետը հունիսի 1ն է:
  • Քննության օրը և ժամերը` 04.06.2018 15:30 (7-10 տարեկան), 17:00 (11-16 տարեկան):