Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Շարունակական կրթության բաժինը Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (ՀՀԳՖ) հետ համատեղ իրականացնում է EEC անգլերենի արտադպրոցական ծրագիրը:
Դեռևս 2005 թվականին անգլերեն սովորելու նկատմամբ երիտասարդ սերնդի աճող հետաքրքրությունը բավարարելու համար ՀԱՀ Հումանիտար և հասարակական
գիտությունների ֆակուլտետի Կիրառական լեզվաբանության հետազոտությունների կենտրոնը (ԿԼՀԿ) նախագծեց և սկսեց առաջարկել անգլերենի դասընթացներ 6-16 տարեկան աշակերտների համար: Այսպիսով նշանավորվեց EEC անգլերենի արտադպրոցական ծրագրի սկիզբը, որն իր սկզբնավորումից ի վեր շարունակում է տալ տպավորիչ արդյունքներ:
EEC ծրագիրը ներկայումս առաջարկում է անգլերենի դասընթացներ բոլոր այն դպրոցականների համար, որոնք ցանկանում են սովորել անգլերեն և կատարելագործել լեզվի իրենց հմտությունները: Ծրագրի առաքելությունն է աշակերտներին ապահովել ուսանողակենտրոն որակյալ կրթությամբ՝ դասարանում կիրառելով դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդներ:
Գրանցումն անցկացվում է տարեկան չորս անգամ՝ աշնանը, ձմռանը, գարնանը և ամռանը:
Դասընթացի ամբողջական ավարտից հետո տրվում է վկայական, որը ցույց է տալիս մասնակցի լեզվի հմտությունների մակարդակը: Մակարդակների և դասագրքերի մասին ավելին իմանալու համար հետևեք ստորև դրված հղմանը:
Գրքերը կարող եք ձեռք բերել Մանմար, (ք. Երևան, Ղազար Փարպեցի 9) Արտբրիջ (Բաղրամյան 40) և Փղիկ (Մաշտոց 14-1) գրախանութներից: Խնդրում ենք հաշվի առնել, որ On Point դասագրքերը առկա են միայն Արտբրիջ և Փղիկ գրախանութներում։
Մեկնարկում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի EEC անգլերենի արտադպրոցական ծրագրի ամառային փուլը։
Գրանցման սկիզբ և ավարտ՝ ապրիլի 8 - ապրիլի 29
Դասընթացի սկիզբ և ավարտ՝ մայիսի 27 - հուլիսի 12
Դասընթացի տևողություն՝ 7 շաբաթ
Ժամանակացույց՝ շաբաթական 3 անգամ
___
Ծրագիրն անցկացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում՝ Նաջարյան կենտրոնում: Կենտրոնը հեշտությամբ գտնելու համար կարող եք դիտել ստորև տեղադրված կարճ հոլովակը կամ ծանոթանալ քարտեզին:
Ստորև ներկայացնում ենք դասընթացի վարձավճարները՝
Սկսնակից մինչև միջինից ցածր մակարդակների համար (True Beginner - Pre-Intermediate)
30.000 AMD
Սկսնակից մինչև միջինից ցածր մակարդակների համար (True Beginner-Pre-Intermediate) մեկ փուլի դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 20 ժամ։
*ՀԱՀ աշխատակցի կամ ուսանողի ընտանիքի անդամի, ինչպես նաև նույն ընտանիքից յուրաքանչյուր երկրորդ և երրորդ երեխայի համար կգործի 10% զեղչ
Միջին մակարդակից մինչև բարձր մակարդակների համար (Intermediate-Advanced)
54.000 AMD
Միջին մակարդակից մինչև բարձր մակարդակների համար (Intermediate- Advanced) մեկ փուլի դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 40 ժամ։
* ՀԱՀ աշխատակցի կամ ուսանողի ընտանիքի անդամի, ինչպես նաև նույն ընտանիքից յուրաքանչյուր երկրորդ և երրորդ երեխայի համար կգործի 10% զեղչ
Դասերը կընթանան առկա ձևաչափով։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://im.aua.am կայքէջ և գրանցվել դասընթացին:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]