Blog

Դասընթացներին առցանց գրանցում

Ձեր երեխային ՀԱՀ-ի EEC անգլերեն լեզվի դպրոցական ծրագրում ընդգրկելու համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացված քայլերին՝

Քայլ 1

  • այցելեք im.aua.am կայքէջ, ստեղծեք ինտերնետային հաշիվ `սեղմելով New User Registration
  • եթե դուք արդեն գրանցված եք տվյալ կայքում (ՀԱՀ-դասախոս կամ անդամ եք), ապա պետք է մուտք գործեք ձեր՝ արդեն իսկ ստեղծած հաշիվը,

 

Քայլ 2

  • որպես նոր օգտատեր գրանցվելու դեպքում՝ դուք կստանաք նամակ ձեր էլփոստին, որտեղ ձեզնից կպահանջվի ակտիվացնել ձեր հաշիվը,

Քայլ 3

  • EEC ծրագրին  գրանցվելու համար սեղմեք Open Education վանդակի վրա, ընտրեք EEC-ն, այնուհետեւ՝ New Application (նկար 1), ապա՝ Start My Application (նկար 2) վանդակների վրա,

    

  • եթե ձեր երեխան EEC ծրագրում շարունակող ուսանող է, ապա *course բաժնում նշեք հաջորդ մակարդակը, 

Քայլ 4

  • նոր գրանցվող ուսանողների համար *course բաժնում նշեք երեխային համապատասխանող տարիքային խումբը,

 

  • առցանց գրանցվելուց հետո ձեր հայտը կվերանայվի, ապա դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որը կհաստատի ձեր դիմումը,
  • այնուհետև դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ ձեզնից կպահանջվի կատարել վճարումը մինչեւ նշված վերջնաժամկետը: Վճարումը կարող եք կատարել բանկային քարտով՝ 1570001024240100 Ամերիա բանկի հաշվեհամարով, կամ առցանց փոխանցմամբ՝ նշելով երեխայի եւ ձեր անունները (ինչպես դիմումի ձեւում): Վճարման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 27 37 կամ 060 61 27 34 հեռախոսահամարներով:
  • Ամբողջական դիմումը վճարման ստացականի և ձեր երեխայի EEC նախորդ մակարդակի ավարտի կամ ընդունելության թեստի արդյունքների (եթե երեխան նոր է գրանցվել հաճախելու համար) հետ միասին հաջողությամբ ավարտին է հասցնում ձեր գրանցումը: